«Ի՞նչ թղթապանակ էր, հա՞ստ էր, թե՞ բարակ». այս հարցը տանջում էր ոչ միայն կառավարության նիստին հետևող լրագրողներին, այլև բոլոր նրանց, ովքեր նկատել էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքի թղթապանակը:
ՊԵԿ-ի ղեկավարի հարցը տևական ժամանակ երկընտրանքի առաջ էր կանգնեցրել իշխանությանը. մեկ որոշում էին ազատել Հովհաննես Հովսեփյանին, մեկ հետողորմյա էին անում։ Սակայն, մեր տեղեկություններով, վերջնական որոշումն արդեն կայացված է։
Նոր կառավարության հետ կապված ամենագլխավոր ինտրիգները վերջին օրերին ստացան իրենց հանգուցալուծումը։ Հասարակության և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, բնականաբար, կառավարության թափուր մնացած երկու պաշտոններն էին՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների։
Կրքերը հանդարտվեցին, կառավարության նոր կազմը հաստատվեց, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում վստահեցրեց. «Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն, որ գնում ենք նրա սպասումները բավարարելու ուղղությամբ»։
Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության 14-րդ կառավարությունը: Մինչ կներկայացվի կառավարության ծրագիրը, և հնարավորություն կունենանք գնահատական տալու ապագա Հայաստանի վերաբերյալ կառավարության տեսլականին ու կանխատեսելու ՀՀ նախագահի բարձրաձայնած «Մեծ վերելք» սկսելու հնարավորությունները, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ձևավորված կառավարության կազմին:
ԱԺ-ն ամփոփեց ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի ձեռքով ծեծված Ավետարանական եկեղեցու հովիվ, 66-ամյա Ռաֆայել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել «Դիլիջան» ԲԿ-ում:
Երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանիում ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծել է Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...